Սոցիալական թրեյդինգ

ՍՏԱՑԵՔ ԱՎԵԼԻ ՇԱՏ ՇԱՀՈՒՅԹ ՍՈՑԻԱԼԱԿԱՆ ԹՐԵՅԴԻՆԳԻ ՄԻՋՈՑՈՎ
Ներդրեք ամենաշահութաբեր ռազմավարություններում, ստեղծեք սեփականն ու ստացեք բարձր պարգևատրում ներդրողներից:
Այն անվտանգ, ներդրումային ծառայություն է, որը թույլ է տալիս շահույթ ստանալ ֆինանսական շուկաներում՝ հետևելով փորձառու թրեյդերների առևտրային ռազմավարություններին
RAMM (Risk Allocation & Money Management)
Հուսալիություն և օգտագործման հարմարավետություն
Հարթակն ունի ինտուիտիվ հասկանալի ինտերֆեյս, ինչն էականորեն հեշտացնում է շահույթ ստանալու գործընթացը:
Կապիտալի պաշտպանություն անսպասելի և անկանխատեսելի կորուստներից
Համակարգն ավտոմատ կերպով կհաշվարկի լոտի ծավալն ազդանշանները կրկնօրինակելու համար՝ ելնելով ձեր ներդրումների և կառավարչի կապիտալի համամասնություններից:

Ռիսկերը նվազագույնի հասցնելու համար կարելի է ընտրել գործարքների կրկնօրինակման գործակից և սահմանել կորուստների սահմանաչափեր, որոնց հասնելու դեպքում ձեր հաշիվը կհեռացվի ռազմավարությունից, իսկ բացված դիրքերն ավտոմատ կերպով կփակվեն:
Առևտրային ռազմավարությունների
կրկնօրինակման բարձր ճշգրտություն
Կրկնօրինակված բոլոր պատվերները կատարվում են ակնթարթորեն՝ շուկայական գներով, ինչն ապահովում է կրկնօրինակման բարձր ճշգրտություն և տալիս է գումար վաստակելու մեծ ներուժ, հատկապես բարձր հաճախականությամբ առևտրային համակարգերի համար:
Շահույթի ամենշաբաթյա ստացում
Առևտրային յուրաքանչյուր ժամանակահատվածի վերջում, ուրբաթ՝ առևտրային նստաշրջանի փակումից հետո, RAMM ծառայության բոլոր թրեյդերներին ավտոմատ կերպով փոխանցվում է անցած շաբաթվա շահույթը:
Ինչպե՞ս ներդրում կատարել RAMM-ում
Գրանցվեք: Անցեք RAMM հաշվի գրանցման պարզ ընթացակարգ:
Ներդրեք և գումար աշխատեք: Վարկանիշից ընտրեք լավագույն ռազմավարությունները և ներդրեք դրանցում կամ ստեղծեք սեփականն ու ստացեք բարձր պարգևատրումներ ներդրողներից:
Ընտրեք ներդրման չափը: Համալրեք RAMM հաշիվը ձեզ հարմար ցանկացած ձևով և ներդրեք ամենաշահութաբեր ռազմավարություններում:
01
02
03
Ներդրողների համար
ՍՏԱՑԵՔ ԱՎԵԼԻ ՇԱՏ ՇԱՀՈՒՅԹ ՍՈՑԻԱԼԱԿԱՆ ԹՐԵՅԴԻՆԳԻ ՄԻՋՈՑՈՎ
Կրկնօրինակեք հաջողակ ներդրողների գործարքները
Բաժանորդագրվեք ռազմավարությունների վարկանիշում ներառված մի քանի թրեյդերներից մեկին, և նրանց դիրքերն ավտոմատ կերպով կկրկնօրինակվեն ձեր հաշվում:

Ստեղծեք դիվերսիֆիկացված պորտֆել՝ ցածր փոփոխականությամբ, որտեղ մի թրեյդերի վնասներն ամեն օր փոխհատուցվում են մյուսների եկամուտներով:
Ներդրում ստեղծելիս անհրաժեշտ է ստեղծել մի քանի պարամետրերից բաղկացած ներդրումային պորտֆել
Թիրախ – սահմանեք թիրախ՝ ըստ եկամտաբերության և ստացեք ցանկալի շահույթ
* Մեկ RAMM հաշվում անսահմանափակ թվով ռազմավարություններին միանալու հնարավորություն
Պաշտպանություն – սահմանեք ներդրման պաշտպանական շեմ և պաշտպանեք ձեր կապիտալն անկանխատեսելի շուկայական իրավիճակներից
Գործոն – սահմանեք կրկնօրինակման աճող/նվազող գործակից՝ այդկերպ նվազագույնի հասցնելով սեփական ռիսկերը
Թրեյդերների համար
ԱՃԻ ԳԱՂՏՆԻՔԸ ՇԱՀՈՒԹԱԲԵՐ ԹՐԵՅԴԵՐՆԵՐԻ ՀԱՄԱՐ
Ստեղծեք սեփական ռազմավարությունները և ավելի շատ գումար վաստակեք
Հաջողությամբ առևտու՞ր եք անում և ցանկանում եք ավելի շա՞տ գումար վաստակել: Ստեղծեք սեփական ռազմավարությունը, հրապարակեք այն ռազմավարությունների վարկանիշում և բաժանորդների հաշվին ստացեք լրացուցիչ միջնորդավճար ամեն հաջողված գործարքի համար:

Ձեր ռազմավարության մեջ նոր ներդրումների հայտնվելը չի պահանջի կատարել փոփոխություններ ձեր առևտրում: RAMM հարթակն ավտոմատ կերպով կհաշվարկի գործարքների անհրաժեշտ ծավալները ձեր Ներդրողների համար: Նոր ներդրումների ստեղծումն ու արդեն գոյություն ունեցողների փակումն ամբողջությամբ ավտոմատացված է և չի պահանջում որևէ գործողություն: Դուք կարող եք շարունակել առևտուրը ճիշտ նույն կերպ, ինչպես նախկինում՝ միաժամանակ ստանալով լրացուցիչ եկամուտ ձեր Ներդրողներից:
Ռազմավարություն ստեղծելիս բավական է նշել մի քանի պարզ պարամետր
Պարգևատրում – սահմանեք պարգևատրման միջակայք մինչև 50% և ստացեք լրացուցիչ շահույթ ամեն հաջողված գործարքի համար:*
Լավագույն առևտրային պայմաններ և բարձր լիկվիդայնություն
Շրջանառության միջնորդավճար – սահմանեք լրացուցիչ միջնորդավճար շրջանառության համար և ստացեք ավելի շատ շահույթ
Ռազմավարության անվանում - նշեք ռազմավարության անվանումը, որով ռազմավարությունը կհրապարակվի ռազմավարությունների վարկանիշում և հասանելի կլինի բաժանորդներին