www.db.comՖինանսական կայունության խորհրդի տվյալներով, 30 կարևորագույն անդրազգային բանկերից մեկն է: Նրան են պատկանում առևտրային, հիփոթեքային, ներդրումային բանկեր, լիզինգային ընկերություններ և այլն, ունի 28մլն հաճախորդ, 2814 ստորաբաժանում (որոնցից 1845-ը՝ Գերմանիայում), բազմաթիվ մասնաճյուղեր, ներկայացուցչություններ աշխարհի 76 երկրներում (մասնավորապես՝ Նյու Յորքում, Լոնդոնում, Սինգապուրում, Սիդնեյում և Մոսկվայում):
Բանկն արժութային շուկայի խոշորագույն մասնակիցն է, մեծ նշանակություն է տալիս ներդրումային գործունեությանն ու սեփական արժեթղթերի թողարկմանը: